Կարևոր իրադարձություններ

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել կառավարությունում (լուսանկարներ)

10 Սեպտեմբեր, 2021 11:08
Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել կառավարությունում (լուսանկարներ)

Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Հանձնակատարի գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցել է գերատեսչություններ: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: 

Լիբանանից Գասիա Սամուելյանը և Ռուսաստանից Ռուզաննա Գրիգորյանը կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:

Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիերան կշարունակի Մարիա Հակոբյանը՝ Շվեդիայից:

 

Լրահոս

Դիտել ավելին