Կարևոր իրադարձություններ

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի մի հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

10 Սեպտեմբեր, 2021 10:44
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի մի հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ
Հ-45 (Մ-2)-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում (կմ 0+000-կմ 3+700) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառուն է «Արհովշին» ընկերությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
 
Այս պահին ճանապարհահատվածում կատարվում են ճանապարհային ծածկի ֆրեզավորման, փոշեզրկման աշխատանքներ։ Միջին նորոգման շրջանակներում կկատարվի նաև հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում և այլն։
 
Նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 

Լրահոս

Դիտել ավելին