Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Վահագնի գյուղում․ այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը և մոտ 500 հակ անասնակեր

10 Սեպտեմբեր, 2021 09:52
Հրդեհ՝ Վահագնի գյուղում․ այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը և մոտ 500 հակ անասնակեր

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 02:12-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում այրվում է անասնագոմ։ Այս մասին հատնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում (մոտ 84 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։19-ին, մարվել՝ 05:56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 500 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին