Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Դիլիջանում սպասվում են թեժ ընտրություններ. լուրջ ռեսուրս ունեցող դեմքեր են առաջադրվում. «Իրավունք»

10 Սեպտեմբեր, 2021 09:15
Դիլիջանում սպասվում են թեժ ընտրություններ. լուրջ ռեսուրս ունեցող դեմքեր են առաջադրվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող »Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով:

Ըստ էության, ընդդիմադիր դիլիջանցիները պատրաստվում է կոնսոլիդացվել հենց նրա շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին