Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Նախկին մարզպետը կմասնակցի ընտրությունների. Ավշարի Արայիկին չեզոքացնում են. «Ժողովուրդ»

10 Սեպտեմբեր, 2021 08:38
Նախկին մարզպետը կմասնակցի ընտրությունների. Ավշարի Արայիկին չեզոքացնում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է երեկ հրաժարական ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը: Բանն այն է, որ անակնկալ կերպով հրաժարական ներկայացրած Թեւոնյանը, որ ամիսներ առաջ՝ 2020-ի դեկտեմբերին էր մարզպետ նշանակվել, պատրաստվում է մասնակցել Արարատ քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Ըստ մեր աղբյուրների՝ առաջիկայում խոշորացվող Արարատ համայնքում, որի կազմի մեջ է լինելու նաեւ Ավշար համայնքը, իշխանությունը ցանկանում է ուժեղ ու կարող թեկնածուի առաջադրել: Հայտնի է, որ արդեն մի քանի տասնամյակ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) «վերահսկողության» տակ գտնվող Ավշար գյուղն իշխանությունը մտադիր է վերցնել Գրիգորյան եղբայրների ձեռքից ու իրենով անել: Ահա սա է պատճառը, որ ակտիվ կենսակերպ ունեցող Ռազմիկ Թեւոնյանը, որ լավ է տիրապետում մարզին, գիտի՝ ինչ քայլերով կարող է ցանկալի արդյունքի հասնել, ազատման դիմում է գրել:

Թե ինչ է սպասվում առաջիկա ընտրություններում, դժվար է ասել, բայց բոլոր ընտրությունների ժամանակ մշտապես հաղթանակ տարած Գրիգորյաններից ավելի շատ ձայն պետք է հավաքի Թեւոնյանը: Հավելենք, որ նրա պատգամավոր որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, հոր հրաժարականը պատճառաբանել էր միայն մեծ տարիքով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին