Կարևոր իրադարձություններ

Ֆրանցիսկոս պապը Երևանում եկեղեցի կբացի. «Առավոտ»

09 Սեպտեմբեր, 2021 22:21
Ֆրանցիսկոս պապը Երևանում եկեղեցի կբացի. «Առավոտ»

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ելույթում հայտարարեց.

«Ես հավատում եմ կրոնների ուժին, համոզված եմ, որ եկեղեցին կարող է մեծ դեր խաղալ խաղաղության հասնելու գործին»: Այս մասին տեղակացնում է «Առավոտը»:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց եկեղեցու դերը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Նա խոսեց նաև էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունից, այդ համատեքստում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմից:

Ըստ ՄԻՊ-ի, հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմենաֆոբիան նաեւ կրոնական ինքնությունն է թիրախավորում: 

Արման Թաթոյանն օրինակներ բերեց Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների դեպքերից. որոշ ռազմագերիների թույլ են տվել լողանալ եւ նրանց տարել են Բաքու՝ լրագրողներին ցուցադրելու: Մեկ այլ դեպքում, Արցախի գյուղերից մեկում բնակվող տարեց տղամարդու արժանապատվությունը նվաստացնող գործողություններ են արել՝ զուտ նրա համար, որ նա հայ է, քրիստոնյա է:

Համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Եկեղեցիների միջազգային խորհրդից, ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհրդից, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահությունից, Մոսկվայի, Ալեքսանդրիայի պատրիարքարանների ներկայացուցիչները, Լոնդոնի, Սիրիայի, Հունաստանի, ուղղափառ թեմի պատվիրակությունը, Անգլիայի եկեղեցու ներկայացուցիչը, Հայաստանում ասորական եկեղեցու առաջնորդը, հնչեց Ռումինիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձը: Նրանք իրենց ողջույնի խոսքում աջակցություն հայտնեցին հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն, դատապարտեցին մշակութային ժառանգության ոչնչացման քայլերը:

Համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Եկեղեցիների միջազգային խորհրդից, ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհրդից, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահությունից, Մոսկվայի, Ալեքսանդրիայի պատրիարքարանների ներկայացուցիչները, Լոնդոնի, Սիրիայի, Հունաստանի, ուղղափառ թեմի պատվիրակությունը, Անգլիայի եկեղեցու ներկայացուցիչը, Հայաստանում ասորական եկեղեցու առաջնորդը, հնչեց Ռումինիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձը:

Նրանք իրենց ողջույնի խոսքում աջակցություն հայտնեցին հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն, դատապարտեցին մշակութային ժառանգության ոչնչացման քայլերը:

Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչը, որը ընթերցեց Պապ-ի ուղերձը, տեղեկացրեց, որ Ֆրանցիսկոս Պապը որոշել է Երեւանում եկեղեցի բացել՝ ի հավաստումն իր սատարումի եւ աջակցության խոսքերի:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին