Կարևոր իրադարձություններ

Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին. Զախարովա (տեսանյութ)

09 Սեպտեմբեր, 2021 20:46
Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին. Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին, հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա նշել է.

«Ցավոք, կողմերի միջև պահպանվում են քաղաքական հարցերի շուրջ սկզբունքային տարաձայնությունները, ուստի տվյալ փուլում առաջնային ենք համարում 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների աներկբա կատարումը և, իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաարգելափակմանը և հույս ունենք, որ տվյալ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական կապերի և վերջնական քաղաքական կարգավորման համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին