Կարևոր իրադարձություններ

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն. «ՀայՓոստ»-ի հայտարարությունը

09 Սեպտեմբեր, 2021 19:50
Հեղինակ՝ ՀայՓոստ
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն. «ՀայՓոստ»-ի հայտարարությունը

«ՀայՓոստ»-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,

ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին