Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    559,5
    573,5

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին. քննարկվել են բարեփոխումների նոր ուղղություններ

09 Սեպտեմբեր, 2021 18:10
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին. քննարկվել են բարեփոխումների նոր ուղղություններ

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հանդիպումը։

 Գևորգ Բաղդասարյանը շնորհավորել է տիկին Շմիդտին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների ոլորտում ԵԽ ցուցաբերած աջակցությունը։

 Հանդիպման շրջանակում մանրամասն քննարկվել են գրասենյակի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ինչպես ընթացիկ ծրագրերը, այնպես էլ մշակվող գործողությունների նոր պլանում ներառվելիք բարեփոխումների նոր ուղղություններ։

 Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ պաշտոնական և աշխատանքային շփումները՝ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Լրահոս

Դիտել ավելին