Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Ողբերգական դեպք Արագածոտնում. ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան զոհեր

09 Սեպտեմբեր, 2021 16:57
Ողբերգական դեպք Արագածոտնում. ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան զոհեր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։

Փրկարարները բժիշկների  և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին Աշտարակի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասն էլ սատկել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին