Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Վահրամ Դումանյանը մասնակցել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» ֆորումին

09 Սեպտեմբեր, 2021 16:49
Վահրամ Դումանյանը մասնակցել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» ֆորումին

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия-спортивная держава») 9-րդ ֆորումը, որին ի թիվս տարբեր երկրների մարզական պատասխանատու պաշտոնյաների՝ հրավիրված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից:

Սեպտեմբերի 8-10-ն անցկացվող այս լայնածավալ միջոցառման շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, նիստեր, գիտական ​​կոնֆերանս, ցուցահանդես, որոնց ընթացքում քննարկվում են պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի, ֆիզիկական կուլտուրայի ոլորտի ներկայիս մարտահրավերները և զարգացման հեռանկարները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումի առաջին օրվա միջոցառումներին, գործընկերների հետ քննարկել ոլորտի զարգացումներին և հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Վահրամ Դումանյանը նաև ներկա է եղել «Ժամանակակից սպորտ. նորարարություններ և հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսին, որը ներառում է բազմաթիվ տաղավարներ, այդ թվում՝ «Սպորտ, գիտություն և կրթություն», «Սպորտային օբյեկտների նախագծում և կառուցում», «Սպորտային սարքավորումներ», «Մանկապատանեկան սպորտ» և այլն: Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին և նախագծերին:

Լրահոս

Դիտել ավելին