Կարևոր իրադարձություններ

Խնդրեցի շվեդ գործընկերոջս նպաստել հայ ռազմագերիների՝ օր առաջ Հայաստան վերադարձնելուն. Ալեն Սիմոնյան

09 Սեպտեմբեր, 2021 16:41
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Խնդրեցի շվեդ գործընկերոջս նպաստել հայ ռազմագերիների՝ օր առաջ Հայաստան վերադարձնելուն. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ հետաքրքիր զրույց ունեցանք: Փաստեցի, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարևորում է նաև երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջև աշխատանքային կապերը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում Շվեդիայի հետ փոխգործակցության մասին՝ արժեւորեցի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկումը: Այդ հարցում մեր երկիրն ապավինում է բարեկամ Շվեդիայի աջակցությանը: Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան: Գործընկերս կարևորեց այն փաստը, որ պատերազմից հետո Հայաստանը չի նահանջել ժողովրդավարական ուղուց: Հանդիպման ընթացքում անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների և համաձայնեցված հայտնի սկզբունքների հիման վրա: Ներկայացրեցի նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկատվություն և խնդրեցի շվեդ գործընկերոջս նպաստել պահվող անձանց՝ օր առաջ Հայաստան վերադարձնելուն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին