Կարևոր իրադարձություններ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

09 Սեպտեմբեր, 2021 15:30
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին