Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը:
Հարցին՝ ի՞նչն է ազատման պատճառը, արդյոք խնդիրնե՞ր է ունեցել իշխանությունների հետ, Սեդրակ Թևոնյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: Հարցին՝ այլ աշխատանքի առաջա՞րկ է ստացել Անդրանիկ Թևոնյանը, պատգամավորը նշեց, որ վերադառնալու է մասնավոր ոլորտ:
Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին: