Կարևոր իրադարձություններ

ՀԱԿ-ը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին․ հայտարարություն

09 Սեպտեմբեր, 2021 14:01
ՀԱԿ-ը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին․ հայտարարություն

Հայ Ազգային Կոնգրեսի Վարչության հաղորդագրությունը՝ Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին կուսակցության մասնակցության մասին․ 

«Սեպտեմբերի 8-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը քննարկել է Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվաղ իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու և, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը, վարչության որոշմամբ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։ Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։ Վարչությունը կոչ է անում կուսակցության` Գորիս համայնքի բոլոր անդամներին և համակիրներին՝ աջակցել մեր թեկնածուներին և ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին»։

 

Լրահոս

Դիտել ավելին