Կարևոր իրադարձություններ

ՌԴ Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա կուղևորվի ՀՀ Ազգային ժողովի վեց պատգամավոր

09 Սեպտեմբեր, 2021 13:11
ՌԴ Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա կուղևորվի ՀՀ Ազգային ժողովի վեց պատգամավոր

Սեպտեմբերի 16-20-ը Ռուսաստանում Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա կուղևորվի ՀՀ Ազգային ժողովի վեց պատգամավոր։ Որոշումը ստորագրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Ըստ որոշման՝ Մոսկվա կգործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը, Նազելի Բաղդասարյանը և Ալեքսեյ Սանդիկովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին