Կարևոր իրադարձություններ

Արցախի ՊԲ-ն և ԱԺ-ն հերքում են իրենց նոր մեքենա հատկացնելու մասին լուրը

09 Սեպտեմբեր, 2021 13:03
Արցախի ՊԲ-ն և ԱԺ-ն հերքում են իրենց նոր մեքենա հատկացնելու մասին լուրը

Սոցցանցերում տարածված՝ ծառայողական նոր մեքենա ստանալու լուրը ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հերքել է:

«Տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։ Պատերազմի ավարտից հետո հրաժարվել եմ անգամ պետական ծառայողական շքեղ մեքենայից: Կարծում եմ՝ մեր իրողության պայմաններում դա նորմալ երևույթ է, և այդ մեքենայի վաճառքից ստացված գումարով հնարավոր կլինի մեկ բռնի տեղահանված մեր հայրենակցի համար բնակարանի կառուցման աշխատանքներ սկսել», - ասել է Թովմասյանը։

Նույն հարցումով «Արցախպրես»-ը դիմել է նաև պաշտպանության նախարարություն, և այն կրկին հերքվել է։

«ՊԲ հրամանատարին սպասարկող մեքենան Պաշտպանության նախարարության ավտոպարկում է գտնվում 2015թ.-ից և սպասարկել է նաև ՊԲ նախորդ հրամանատարներին»,- ասված է ՊԲ պաշտոնական պատասխանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին