Կարևոր իրադարձություններ

Արցախի Ազգային ժողովի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

09 Սեպտեմբեր, 2021 12:38
Արցախի Ազգային ժողովի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Սեպտեմբերի 9- ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալիմշտական հանձնաժողովների նախագահներիխմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ԱՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում շրջանառվող օրենքների նախագծերի նախապատրաստական աշխատանքներըԳլխադասային հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը:

Առաջիկայում հրավիրվելու են հանձնաժողովների նիստեր, որտեղ կքննարկվեն ներկայացված նախագծերը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին