Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանը մեծապես կարևորում է Տաջիկստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին

09 Սեպտեմբեր, 2021 12:23
Հայաստանը մեծապես կարևորում է Տաջիկստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Տաջիկստանի Հանրապետության հետ փոխհարաբերությունների ամրապնդումը։ Մեր երկրները ծավալում են արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների շրջանակներում։

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև կապերի խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։  

 

Լրահոս

Դիտել ավելին