Կարևոր իրադարձություններ

Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը․ Shamshyan.com

09 Սեպտեմբեր, 2021 11:59
Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը․ Shamshyan.com

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։   

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին