Կարևոր իրադարձություններ

Պուտինը Ռուսաստանի ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին հետմահու հերոսի կոչում է շնորհել

09 Սեպտեմբեր, 2021 11:43
Պուտինը Ռուսաստանի ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին  հետմահու հերոսի կոչում է շնորհել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին հետմահու շնորհել է հերոսի կոչում: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով բանակի գեներալ Եվեգենի Զինիչևին հետմահու հերոսի կոչում է շնորհել՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած հերոսության, արիության և անձնուրացության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է երեկ՝ սեպտեմբերի 8-ին ուսումնական թռիչքի ժամանակ, երբ փորձում էր փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանքը:  

 

Լրահոս

Դիտել ավելին