Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Կոտայքի մարզում․ կա 7 վիրավոր

09 Սեպտեմբեր, 2021 10:42
Ավտովթար Կոտայքի մարզում․ կա 7 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ-ին՝ ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում բախվել են Honda և MAN մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով կա 7 վիրավոր, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով Honda-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Դիտել ավելին