Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ. «Փաստ»

09 Սեպտեմբեր, 2021 09:23
Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թե՛ մինչ 2018 թվականի իշխանափոխությունը, թե՛, առավել ևս, դրանից հետո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները անընդհատ «տորպեդահարում» էին 2007 թվականից շրջանառության մեջ դրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Ներկայիս իշխանությունները ժամանակին համարում էին, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով քննարկված վատագույն տարբերակն է: Սակայն ներկայումս, կարծես, այս իշխանությունների համար այդ սկզբունքները դարձել են ընդունելի, նույնիսկ երանելի:

Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ»: 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին