Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

ՔՊ-ն սպասում է դատավորի թեկնածուների հետ հանդիպման. ում կընտրեն. «Ժողովուրդ»

09 Սեպտեմբեր, 2021 08:52
ՔՊ-ն սպասում է դատավորի թեկնածուների հետ հանդիպման. ում կընտրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ իշխանական խմբակցությունը սպասում է, թե երբ կբարեհաճեն իրենց հետ հանդիպել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուները: Բանն այն է, որ հայրենի իշխանությունը դեռեւս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարման ժամանակահատվածում դատավորների թեկնածուներ է առաջադրել, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ընտրությունները չեն կայացել:

Իսկ արդեն սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում իշխանությունը նպատակ ունի ընտրել դատավորներին: Վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուներն են` Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան: Մեր տեղեկություններով՝ իշխանական ֆրակցիան երեք դատավորների հետ էլ չի հանդիպել. ֆրակցիայից ասել են, որ առաջիկա օրերին հանդիպում կկազմակերպեն ու, ի վերջո, նրանց գոնե դեմքերով կճանաչեն: Իշխանության պատգամավորներին դեռեւս չեն էլ ասել, թե երեքից ում պետք է դատավոր ընտրեն:

Ասվել է, որ կհանդիպեն, կենսագրականներին կծանոթանան, հետո կորոշեն: Կախված է նաեւ այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնի մոտ որ դատավորը իրեն ինչպես կդրսեւորի: Կառավարության մեր աղբյուրներն էլ փոխանցում են, որ իշխանական վերնախավը հակված է ընտրելու Հովսեփ Բեդեւյանին, որը նաեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի «սրտով» թեկնածու է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին