Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Ընդդիմությունը առաջիկա նստաշրջանում նոր մարտի է պատրաստվում. «Հրապարակ»

09 Սեպտեմբեր, 2021 08:15
Ընդդիմությունը առաջիկա նստաշրջանում նոր մարտի է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ ընդդիմությունն առաջիկա նստաշրջանում նոր մարտի է պատրաստվում։ Չորեքշաբթի օրն ԱԺ է գալիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ․ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր է։ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է «հիշվող» դարձնել բոլոր չորեքշաբթիները եւ կառավարության անդամների տգիտությունն ու ոչ կոմպետենտությունն ի ցույց դնել, նաեւ քայքայել նրանց նյարդերը։ Թե ինչպես են դա անելու, առայժմ գաղտնի են պահում։

Ի դեպ, ԱԺ-ն դեռեւս բուռն վերանորոգումների մեջ է․ «Պատիվ ունեմ» խմբակցության հարկաբաժինն է ամբողջությամբ վերանորոգման կանգնած, «Հայաստան» դաշինքի որոշ անդամների աշխատասենյակներում են կոսմետիկ շտկումներ անում։

Ընդդիմադիր պատգամավորները թեեւ ստացել են աշխատասենյակներ, սակայն դրանցից որոշները լուրջ նորոգման կարիք ունեն։ Գույքի ընդունում-հանձնում էլ դեռեւս տեղի չի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին