Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

08 Սեպտեմբեր, 2021 21:50
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Արմեն Չարչյանի՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի:

Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն: Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի:

Կրկին պնդում ենք, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի»:

 

Լրահոս

Դիտել ավելին