Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն հորդորում է պահպանել դիմակ կրելու ռեժիմն ու սոցիալական հեռավորությունը

08 Սեպտեմբեր, 2021 21:25
ԱՀԿ-ն հորդորում է պահպանել դիմակ կրելու ռեժիմն ու սոցիալական հեռավորությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հորդորել է պահպանել դիմակ կրելու ռեժիմը, քանի որ թեև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից, սակայն չեն կանխարգելում այն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վույնովիչը մասնավորապես նշել է.

«Պետք է հասկանալ, որ պատվաստանյութերը հիմա, ցավոք, չեն կարող կանխել հիվանդանալը, ինչը նշանակում է, որ մարդ կարող է վարակվել: Այդ իսկ պատճառով մենք հորդորում ենք պահպանել դիմակի ռեժիմն ու սոցիալական հեռավորությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին