Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

08 Սեպտեմբեր, 2021 20:23
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի  32 շենքի դիմաց կնոջ դի կա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 59-ամյա Մարգարիտա Դ.-ն է: 

Կատարվում է նախաքննություն՝ պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է,  թե դժբախտ դեպք:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին