Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը

08 Սեպտեմբեր, 2021 17:40
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո ևս նոր ազդակ կստանա»,- գրել է Գևորգյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին