Կարևոր իրադարձություններ

Ֆիզուլիի շրջանում այսօր աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

08 Սեպտեմբեր, 2021 17:12
Ֆիզուլիի շրջանում այսօր աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել՝ հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 

Լրահոս

Դիտել ավելին