Կարևոր իրադարձություններ

«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

08 Սեպտեմբեր, 2021 15:43
«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ:

ԿԳՄՍ նախարարըողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներիննրանցից հետաքրքրվել էթե ինչպես են ընթանում խաղերը կազմակերպչական տեսանկյունից, և ինչպիսի տրամադրվածություն ունի Հայաստանի մարզական պատվիրակությունըՆերկաները փաստել ենոր ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակովիսկ իրենք տրամադրված են հաղթանակների:

«Դուք մեր ուժն եքՁեր միջոցով մենք պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակներըԱյս խաղերը ևս մեկ հնարավորություն են՝ ցույց տալուոր մենք եղել ենքկանք և կլինենքԼավ մասնակցության շնորհիվ դուք բացում եք ավելի մեծ հաղթանակների ճանապարհը»,- ասել է Վահրամ Դումանյանը՝ դիմելով հայ մարզիկներին:

ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճելևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևումՎահրամ Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել հայ մարզիկների ելույթներից և նշելոր նրանք պետք է մրցահարթակ դուրս գան հնարավորինս անկաշկանդ. «Իհարկեհաղթանակները կարևոր ենբայց ինքներդ ձեզ չկաշկանդեք անպայման հաղթելու մտքովհաղթելու ցանկությունը պետք չէ դարձնել մոլուցքԵթե այս անգամ չստացվիկստացվի հաջորդ անգամկարևորը չընկճվելն է»:

Մարզիկներըխոսելով առաջին անգամ անցկացվող ԱՊՀ երկրների խաղերին իրենց մասնակցությունիցընդգծել ենոր այս մարզական ստուգատեսը կարևոր է հատկապես փորձառություն ձեռք բերելու տեսանկյունիցԿԳՄՍ նախարարը ևս փաստել է փորձի կարևորությունը. «Փորձառության շնորհիվ ձեռք եք բերում կամային հատկանիշներսառնասրտությունէմոցիաները վերահսկելու կարողությունԴուք դա ինձնից լավ գիտեքՀնարավոր է՝ մարզումների ժամանակ ռեկորդներ գրանցելիսկ բուն մրցումների ժամանակ՝ լարվելԱյնպես որ՝ համակարծիք եմոր ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցության կարևոր նպատակներից է փորձ ձեռք բերելըփորձն է հանգեցնում հաղթանակների»:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԿԳՄՍ նախարարության՝ սպորտի ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներից և առկա խնդիրներիցԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել էոր առկա հնարավորությունների սահմաններում արվում է առավելագույնը.

«Գուցե այս պահին կտրուկ թռիչքաձև վերելքներ չկանբայց կան հաստատուն քայլերորոնք ապահովելու են զարգացումՎստա՛հ եղեքԿատարվում են մարզադպրոցներիմարզադահլիճների շինարարություններմշակվում են մարզիկներին աջակցության ծրագրերԴուք պարզապես շարունակե՛ք նույն սպորտային ոգևորությամբ շարժվել դեպի նոր հաղթանակներ»:

Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան-սպորտային պետություն» («Россия-спортивная держава») ֆորումին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին