Բնակարանային հասանելիության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3,600 անձ)։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ մարզային բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից Արցախում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող քաշաթաղցիները։ Աջակցությունը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
Ծրագրում ընդգրկվելու համար պարտադիր պայման է`
Շահառու ընտանիքը (ընտանիքի անդամը) աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակում։ Վերջինս իրավունք կունենա օգտվել աջակցության ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից)։
Նախագծի հաստատման դեպքում՝ աջակցության չափը կկազմի՝
Նախագիծն այս պահին ներկայացվել է հանրային քննարկման՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։