Կարևոր իրադարձություններ

Խախտումներ են հայտնաբերվել Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում. ՍԱՏՄ

08 Սեպտեմբեր, 2021 14:59
Խախտումներ են հայտնաբերվել Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում. ՍԱՏՄ

Այսօր Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներն են եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում:

Covid19-ի կանխարգելմանն ուղղված նորմերը հիմնականում պահպավել են, սակայն Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում նկատվել են խախտումներ. թե աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն:

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 

Լրահոս

Դիտել ավելին