Կարևոր իրադարձություններ

42-ամյա կինն ընկել է գնացքի տակ և մահացել․ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում

08 Սեպտեմբեր, 2021 14:13
42-ամյա կինն ընկել է գնացքի տակ և մահացել․ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի բենզալցակայանի դիմաց՝ երկաթուղու գծանցի մոտ, եղբոր հարսը՝ Գոհար Բարսեղյանը, ընկել է գնացքի տակ և մահացել: Կանչով մեկնած շտապօգնության խումբը նշված վայրում հայտնաբերել է 42-ամյա կնոջ դին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Արտաքին զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են վնասվածքներ: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին