Կարևոր իրադարձություններ

Զոհվել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը. նա զոհվել է վարժանքների ժամանակ մարդու կյանք փրկելիս

08 Սեպտեմբեր, 2021 14:05
Զոհվել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը. նա զոհվել է վարժանքների ժամանակ մարդու կյանք փրկելիս

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝ մարդու կյանք փրկելով։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ Եվգենի Զինիչևը ողբերգական կերպով մահացել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս՝ մասնակցելով արկտիկական գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու միջգերատեսչական վարժանքներին՝ փրկելով մարդու կյանք»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Օգոստոսին 18-ին Զինիչևը դարձել էր 55 տարեկան։ Փրկարարական ծառայությունը ղեկավարում էր 2018-ից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին