Կարևոր իրադարձություններ

Պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության. Նիկոլ Փաշինյան

08 Սեպտեմբեր, 2021 11:56
Պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում խոսեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունների մասին:

«Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել: Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ստանալ ավելի լայն համատեքստ:

Խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը:

ԵՄ-ն, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է:

Տարածաշրջանի խաղաղությունը, ինչպես նաև կայունությունը ՀՀ կառավարության երկարատև ռազմավարությունն է»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին