Կարևոր իրադարձություններ

Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

08 Սեպտեմբեր, 2021 11:10
Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:

Շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին