Կարևոր իրադարձություններ

Ծաղկաշենում իրականացվում է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման խոշոր ծրագիր

08 Սեպտեմբեր, 2021 10:31
Ծաղկաշենում իրականացվում է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման խոշոր ծրագիր

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում 2021 թվականի օգոստոսի 10-ից սկսվել և ընթանում է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը։ Ծրագրով նախատեսվում է Ծաղկաշենի խմելու ջրատարի արտաքին և ներքին ցանցի, մի քանի աղբյուրակապերի ու քլորակայանի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգում և բոլոր 120 բնակարաններում տնային միացումների իրականացում։

Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, կառուցվող ջրատարի ընդհանուր երկարությունը կազմում է 10 կիլոմետր 600 մետր, որից 4 կլիոմետր 400 մետրը կազմում է արտաքին, մնացած 6,2 կլիոմետրը՝ ներքին ցանցը։ Պայմանագրով նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում: Այս պահին Ծաղկաշենում աշխատում է 5 միավոր տեխնիկա, շինարարությունն ընթանում է մեծ թափով:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 423 միլիոն դրամ։ Այն իրականացվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության ֆինանսական միջոցների հաշվին՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

 

Լրահոս

Դիտել ավելին