Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Սամվել Բաբայանի կուսակցությունը ևս մասնակցելու է Մեղրիի ընտրություններին․ «Իրավունք»

08 Սեպտեմբեր, 2021 09:47
Սամվել Բաբայանի կուսակցությունը ևս մասնակցելու է Մեղրիի ընտրություններին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում տեղի են ունենալու համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիի ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրելու նաեւ Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական կուսակցությունը»` առաջադրելով Մեղրիի քաղաքապետի պաշտոնին Սյունիքի մարզի ԵԿՄ-ի նախկին պատասխանատու Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը:

«Իրավունքը» փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Անդրեասյանից, ով հակիրճ նկատեց միայն. «Այո, նման որոշում եմ կայացրել Սամվել Բաբայանի հետ քննարկելուց հետո: Որոշել եմ առաջադրվել, որովհետեւ այսօր, ինչպես երբեւէ, Մեղրիի առաջ ծառացած են ինչպես անվտանգային, այնպես էլ մի շարք այլ առօրյա Խնդիրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին