Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ. կինը տեղում մահացել է

07 Սեպտեմբեր, 2021 23:51
Ողբերգական դեպք Երևանում. սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ. կինը տեղում մահացել է

Այսօր Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել:

Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից: 

Ըստ նախնական տեղեկությունների, կինը վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ գնացքը վարող սլաքավարի կողմից, ով, կնոջն անօգնական վիճակում թողնելով, արագ հեռացել է դեպքի վայրից:

Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր: 

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին