Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի 20-ը ոչ աշխատանքային կլինի

07 Սեպտեմբեր, 2021 21:15
Սեպտեմբերի 20-ը ոչ աշխատանքային կլինի

Կառավարության վաղվա նիստում որոշում կկայացվի 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը 2021 թվականի սեպտեմբերի 25-ը՝ շաբաթ օրը, տեղափոխելու մասին:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է․

««Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից»:

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից:

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:

 

Լրահոս

Դիտել ավելին