Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ -ի աշխատակից ներկայացածը գումարներ է հափշտակել

07 Սեպտեմբեր, 2021 18:35
ԱԻՆ -ի աշխատակից ներկայացածը գումարներ է հափշտակել

Սեպտեմբերի 6-ին Արցախի ՆԳ նախարարության Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտակերտ քաղաքի բնակիչ Դ. Ջ.-ի (ծնված 1978թ.) դիմումն այն մասին, որ օգոստոսի 28-ին իր հեռախոսահամարին անհայտ անձից զանգ է ստացել, ով ներկայացել է ՀՀ ԱԻՆ աշխատակից ոմն Արման Ասրյան, և խնդրել պարտքով 120.000, 130.000, ապա 150.000 և 100.000 ՀՀ դրամ գումար փոխանցել ծառայության մեջ գտնվող իր եղբոր որդուն, իր կողմից ուղարկված տաքսու վարորդի միջնորդությամբ:

Տերմինալի միջոցով գումարները փոխանցվել են էլեկտրոնային դրամապանակների:

Դրամաշորթության այս դեպքի ստուգմամբ զբաղվում է տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը, որը հորդորում է զգոն լինել, նման զանգեր ստանալուց հետո անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին