Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը փորձում է ձևավորել վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն. ԱՀ դատախազություն

07 Սեպտեմբեր, 2021 18:24
Հեղինակ՝ Արցախի Հանրապետության դատախազություն
Ադրբեջանական կողմը փորձում է ձևավորել վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն. ԱՀ դատախազություն

ԱՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածված լինելու հանգամանքը, ԱՀ դատախազությունն իրազեկում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, պարզվում հանգամանքները:

Ակհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ` հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն»:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին