Կարևոր իրադարձություններ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. ԱԳՆ խոսնակ

07 Սեպտեմբեր, 2021 17:00
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է Sputnik Արմենիա լրատվական գործակալության հարցին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Հարց. Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ:

Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։

 

Լրահոս

Դիտել ավելին