Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

07 Սեպտեմբեր, 2021 16:42
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Նորին Սրբությունը, խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների մասին, իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին Հայաստանին այս ծանր ժամանակաշրջանում աջակցելու համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին` Հայաստանում իրականացրած արդյունավետ առաքելության համար։

Իր հերթին դեսպանը գոհունակությամբ նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առիթ է ունեցել ճանաչելու հայ ժողովրդի բազմադարյա հարուստ մշակույթը և հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգևոր արժեքներին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևորությանը և այդ գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին