Կարևոր իրադարձություններ

Հայտնի է՝ ով կփոխարինի Մուրադովին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարի պաշտոնում

07 Սեպտեմբեր, 2021 15:12
Հայտնի է՝ ով կփոխարինի Մուրադովին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարի պաշտոնում

ՌԴ խաղաղապահ անձնակազմի հավանական թեկնածուն, Sputnik Արմենիայի տեղեկություններով, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ավելի վաղ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ անձնակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը անձնակազմի հրամանատարի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 10 ամիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին