Կարևոր իրադարձություններ

Կարմիր խաչը ԼՂ տարածք և սահմանային հատվածներ մուտք կունենա և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից

07 Սեպտեմբեր, 2021 13:32
Կարմիր խաչը ԼՂ տարածք և սահմանային հատվածներ մուտք կունենա և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից

Լեռնային Ղարաբաղի տարածքում և սահմանային հատվածներում թույլատրվել է ԿԽՄԿ-ի մուտքը և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Կարմիր խաչի Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գծով տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:

«Մեզ համար կարևորագույն հարցը մուտքի անվտանգությունն է: Ինչպես գիտեք՝ իրավիճակը տարբեր զարգացումներ է ունենում, հատկապես՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մեզ համար ամենակարևոր խնդիրը այնտեղ աշխատող մեր գործընկերների անվտանգությունն է: Մենք մուտքի իրավունք ունենք հայկական և ադրբեջանական կողմերից»,- ասել է Ասլանովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին