Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստան. հայտնի է օրակարգը

07 Սեպտեմբեր, 2021 13:04
Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստան. հայտնի է օրակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից:

Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանը Կազանում կմասնակցեն «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ: 

Հավելենք նաև, որ ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը կհետևեն այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով:

Լրահոս

Դիտել ավելին