Կարևոր իրադարձություններ

Բախվել են էլետրագնացքը և Mercedes մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ

07 Սեպտեմբեր, 2021 12:52
Բախվել են էլետրագնացքը և Mercedes մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ

2021 թվականի սեպտեմբերի 6-ին Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի է ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար: Այս մասին տեղեկացնում է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունը։

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին:

Զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները (երկու ուղևոր, այդ թվում՝ երեխա) տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ երեխան, Սպիտակի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվել է Երևան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին