Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ մի շարք հաստիքներ կկրճատվեն, որոշները՝ կավելանան

07 Սեպտեմբեր, 2021 11:56
Վարչապետի որոշմամբ մի շարք հաստիքներ կկրճատվեն, որոշները՝ կավելանան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին նոր որոշում է ստորագրել, որով վարչապետի  2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություններ են արվել:

Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 11-ին վարչապետը որոշում է ստորագրել, որով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա միասնական սոցիալական ծառայության հաստիքների թիվը սահմանվել է 1631, նոր փոփոխության համաձայն՝ հաստիքները կրճատվել են՝ դառնալով 1627:

Փոփոխություն է կատարվել նաև նույն որոշման 6-րդ կետում: Մանավորապես, նախկինում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության հաստիքները սահմանվել է 37, փոփոխության համաձայն կլինի 41:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին